ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ անդամ-պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի XVI-րդ նիստը Երևանում

2014-10-14

    

 Ս. թ. հոկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ ԱՊՀ  անդամ-պետությունների  միգրացիոն մարմինների ղեկավարների  Խորհրդի XVI-րդ  նիստը: ԱՊՀ  անդամ -պետությունների  միգրացիոն  մարմինների  ղեկավարների Խորհուրդը ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության   ձևաչափերից  մեկն  է:  Խորհրդի ստեղծման մասին Համաձայնագիրը  ստորագրվել  է 2007թ. հոկտեմբերի 5-ին Դուշանբեում,  ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի  նիստի  ժամանակ: Խորհրդի  անդամներ են Հայաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի,  Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի,  Ռուսաստանի, Ուզբեկստանի  ներկայացուցիչները: Խորհրդի նախագահն է  ՌԴ   դաշնային  միգրացիոն  ծառայության  պետ  Կոնստանտին  Ռոմադանովսկին:

 Խորհուրդը հանդիսանում  է  ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին  և նպատակաուղղված է միգրացիոն քաղաքականության ոլորտում փոխգործակցության  համակարագմանը և առաջացած խնդիրների  լուծմանը: Իր գործունեության ընթացքում Խորհուրդ նախաձեռնել է այնպիսի կարևոր  փաստաթղթերի մշակումը և ընդունումը ինչպիսիք  են` <ԱՊՀ անդամ- պետությունների աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին Կոնվենցիան >, <ԱՊՀ  անդամ-պետությունների սոցիալական և ժողովորդագրական համաձայնեցված քաղաքականության հայեցակարգը>, <ԱՊՀ անդամ պետությունների համաձայնացված միգրացիոն քաղաքականության  հռչակագրում  ամրագրված  սկզբունքների իրականացմանն ուղղված   առաջնահերթ  միջոցառումների  համալիր  պլանը>  և  այլն:

 Խորհրդի  նիստերն անցակցվում  են  տարեկան  երկու  անգամ:  Մինչ  այժմ կայացել  են  տասնհինգ նիստեր: Հայաստանում  Խորհրդի նիստն անցկացվում է  առաջին  անգամ և  օրակարգում ընդգրկված են 18  հարցեր: Երևանում մեկնարկած Խորհրդի  XVI –րդ  նիստում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:  Նույն օրը ԱՊՀ  անդամ-պետությունների  միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհուրդի մասնակիցներին ընդունեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Մանրամասները տես`

http://www.president.am/hy/press-release/item/2014/10/13/President-Serzh-Sargsyan-meeting-with-/#!officialPhotos

http://www.e-cis.info/news.php?id=10612

http://mta.gov.am/hy/

http://www.panorama.am/am/society/2014/10/13/a-gevorgyan/

http://www.tert.am/am/news/2014/10/13/presidnent/