ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի միջազգային համագործակցության (ԳՄՀԸ) ներկայացուցիչների այցը ՏԿՆ ՄՊԾ

2011-09-14

Ս/թ սեպտեմբերի 13-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն էին այցելել Գերմանիայի միջազգային համագործակցության (ԳՄՀԸ) երևանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Մաքբեթ Ֆորբսը և գրասենյակի աշխատակից Իրինա Քաուշը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին առաջիկայում Գերմանիայի հետ Հայաստանի կողմից ստորագրվելիք “Շարժունակության համագործակցության” վերաբերյալ հռչակագրի շրջանակներում գերմանական կողմից միգրացիոն ծրագրերի իրականացման հարցեր: Մասնավորապես գերմանացի գործընկերները հետաքրքրություն են հանդես բերել համագործակցել ծրագրի «միգրացիա և զարգացում» բաղադրիչի շրջանակներում, մեխանիզմներ և մոտեցումներ առաջարկելով միգրանտների դրամական փոխանցումների առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Պարոն Եգանյանի կողմից կարևորվեց դեպի Գերմանիա կանոնավոր միգրացիայի հոսքեր ունենալու հարցերը, մասնավորապես համագործակցությունը շրջանառու (циркуляр) միգրացիայի շուրջ: