ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ժնևում հրավիրվել է ՄԱԿ ՓԳՀ գերագույն հանձնակատարի ծրագրի գործադիր կոմիտեի 65-րդ նստաշրջանը

2014-09-30

 Ս/թ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը Ժնևում տեղի է ունենալու ՄԱԿ ՓԳՀ գերագույն հանձնակատարի ծրագրի գործադիր կոմիտեի 65-րդ նստաշրջանը: Նստաշրջանին Հայաստանից մասնակցելու և ելույթով հանդես է գալու ՄՊԾ պետ պրն. Գագիկ Եգանյանը: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ՄԱԿ ՓԳՀ եվրոպական բյուրոյի ներկայացուցիչների հետ:

 ՄԱԿ ՓԳՀ գերագույն հանձնակատարի ծրագրի գործադիր կոմիտեն գործում է 1959թ. հունվարի 1-ից: ՄԱԿ ՓԳՀ կառավարող մարմին հանդիսացող գործադիր կոմիտեն նպատակ ունի քննարկելու և հաստատելու գործակալության ծրագրերը և բյուջեն, խորհրդատվություն տրամադրելու միջազգային պաշտպանության հարցերով և քննարկելու այլ հարցերի լայն շրջանակ ՄԱԿ ՓԳՀ-ի և իր գործընկերների հետ: Կոմիտեն հրավիրում է մեկ տարեկան նստաշրջան, որը սովորաբար տեղի է ունենում Ժնևում հոկտեմբերի առաջին կեսին և տևում է մեկ շաբաթ: Կոմիտեին ներկայումս ունի 85 անդամ. այս տարի Հայաստանը ևս դիմել է լիիրավ անդամակցության համար: