ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների այցը ՄՊԾ

2014-09-25

Ս/թ սեպտեմբերի 25-ին ՄՊԾ այցելեցին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության ներկայացուցիչներ Մարկ Հորթոնը (տնօրենի օգնական) և Ֆրանցիսկո Պարոդին (ավագ տնտեսագետ), որոնց ուղեկցում էր Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:

 Հյուրերի խնդրանքով պրն. Գագիկ Եգանյանը ներկայացրեց Հայաստանի միգրացիոն իրավիճակն անկախացումից ի վեր՝ այդ ժամանակաշրջանը բաժանելով առանձին փուլերի. յուրաքանչյուր փուլի համար հյուրերին տեղեկություններ տրամադրվեցին տեղի ունեցած հոսքերի քանակական և որակական բնութագրիչների վերաբերյալ: Մանրամասն ներկայացվեցին նաև միգրանտների կողմից Հայաստան փոխանցվող տրանսֆերների մասին տեղեկություններ՝ ըստ երկրների և տարիներին, ինչպես նաև շոշափվեցին ՌԴ-ում միգրացիայի ոլորտին վերաբերող օրենսդրության փոփոխություններով պայմանավորված Հայաստանի միգրացիոն իրավիճակի փոփոխությանը վերաբերող հարցեր: