ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ազգային անվտանգության և ապաստանի հարցերին նվիրված կլոր սեղան-քննարկում

2014-09-08

    

  Սույն թվականի սեպտեմբերի 5-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում  տեղի ունեցավ «Ազգային անվտանգության մտահոգությունների լուծում` առանց վնասելու փախստականների պաշտպանությունը» թեմայով կլոր սեղան-քննարկում: Այն   կազմակերպել էին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակա-տարի հայաստանյան գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) և Եվրոպայի խորհուրդը` Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

 Բացման խոսքով հանդես եկան Երևանում Եվրոպայի խորհրդի  գրասենյակի ղեկավար, դոկտոր Ա.Պավլյուկը, ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ.Եգանյանը և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ք.Բիրվիրթը, որոնք կարևորեցին ազգային անվտանգության և ապաստանի հարցերով կլոր սեղան-քննարկումը:

 Քննարկմանը մասնակցում էին մի շարք պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ ՄԱԿ ՓԳՀ-ի Ժնևի և Եվրոպայի խորհրդի գրասենյակներից, Շվեդիայի միգրացիոն խորհրդից:

 ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչ Գ.Ներսիսյանը ներկայացրեց Հայաստանի իրավիճակը և երկրի առջև ծառացած անվտանգության մարտահրավերները:  ՄԱԿ ՓԳՀ-ի Ժնևի գրասենյակի  միջազգային պաշտպանության բաժնի ավագ իրավախորհրդատու տիկին Ս.Կապֆերերը խոսեց անվտանգության  իրավաչափ մտահոգությունների լուծման մասին` Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիայի համատեքստում:      Եվրոպայի խորհրդի ահաբեկչության փորձագետ-ների կոմիտեի (CODEXTER) համաքարտուղար և ահաբեկչության բաժնի պետի տեղակալ պարոն Ք.Բարթոլինը ներկայացրեց Եվրոպայի խորհրդի համապատաս-խան չափանիշները և մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան: Շվեդիայի միգրացիոն խորհրդի  ապաստանի հայցերի քննարկման բաժնի ավագ իրավախորհրդատու պարոն Մ.Ռոզենբերգը  ներկայացրեց Շվեդիայի փորձը:

 ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ Պ.Աղաբաբյանը և ՄԱԿ ՓԳՀ-ի իրավական հարցերի բաժնի ղեկավար տիկին Ք.Փուլերը ներկայացրեցին ապաստանի տրամադրման հարցերում ՄՊԾ-ի, ԱԱԾ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի միջև համագործակցության շրջանակները, ձևավորված պրակտիկան:

 Մասնակիցները հույս հայտնեցին, որ նման օգտակար կլոր սեղան-քննարկումները շարունակական կլինեն: