ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիոն թեմաներով սեմինար-ուսուցում լրագրողների համար

2014-09-08

    

 <Մարդը կարիքի մեջ>  չեխական  կազմակերպությունը, <Աջակցություն շրջանառու  միգրացիային  և վերաինտեգրմանը  Հայաստանում>  ծրագրի  շրջանակներում, ս/թ.  սեպտեմբերի 6-7-ը Ծաղկաձորում  կազմակերպել  էր    միգրացիոն   թեմաներին նվիրված   նվիրված  սեմինար-ուսուցում լրագրողների  համար:

 Միջոցառմանը հրավիրված  էին  և մասնակցում  էին  23   լրատվամիջոցների,  այդ  թվում   և մարզային  լրատվամիջոցների  ներկայացուցիչներ:

 Սեմինարի   համար  ընտրված  էին  հետևյալ  թեմաները`  

  • միգրացիայի  էությունը, տեսակները  և  դասակարգումն  ըստ հատկանիշների;
  •  միգրացիոն իրավիճակը ՀՀ-ում;
  •  ՌԴ  միգրացիոն օրենսդրության  մեջ  տեղի  ունեցած վերջին    փոփոխությունները;
  • ՀՀ-ԵՄ  ռեադմիսիոն  համաձայնագիրը;
  • <Շարժունակության  շուրջ գործընկերություն>  հռչակագիրը;
  • վերադարձող միգրանտներին ուղղված  աջակցության ծրագրերը;
  • <Վերադարձ  Հայաստան>  հիմնադրամի փորձը:

 Սեմինարին մասնակցում  էր նաև ՀՀ  ՏԿՆ Միգրացիոն  պետական ծառայության պետի տեղակալ  Իրինա  Դավթյանը,  ով ներկայացրեց   ՌԴ  միգրացիոն օրենսդրության  մեջ  տեղի  ունեցած  վերջին  փոփոխությունները, ՀՀ-ԵՄ  ռեադմիսիոն  համաձայնագիրը  և <Շարժունակության  շուրջ գործընկերություն>  հռչակագիրը: