ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայնագիրը ՌԴ-ի հետ ստորագրվեց

2014-07-13

    

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 10-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաք:       

Հուլիսի 11-ին Սոչիում վարչապետն առանձնազրույց ունեցավ ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, և նույն օրն էլ ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և ՌուսաստանիԴաշնության կառավարությունների միջև ՌԴ տարածքում ՀՀքաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը:

 Հայկական կողմից Համաձայնագիրը ստորագրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, իսկ ռուսական կողմից` ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռոմադանովսկի:

Ըստ այս Համաձայնագրի մեկ կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտականությունից:

Մանրամասները տես`

http://news.am/arm/news/218760.html; https://www.youtube.com/watch?v=Gv5f-y7TyzM, http://government.ru/news/13694