ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ռեադմիսիայի միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ

2014-07-10

Ս. թ. հուլիսի 8-ին տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական 
միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման 
(ռեադմիսիայի) մասին» համաձայնագրով ստանձնած հանձնառությունների 
կատարման ընթացքի նկատմամբ մոնիթորինգ իրականացնելու և ծագող 
խնդիրները քննարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի 
առաջին նիստը:
Նիստին մասնակցում էին միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամներ` ՀՀ ՏԿՆ 
միգրացիոն պետական ծառայության պետը (աշխատանքային խմբի ղեկավար), 
ներկայացուցիչներ` ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ՀՀ ազգային 
անվտանգության ծառայությունից և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների 
վարչությունից:
Նիստի ընթացքում քննարկվեցին չորս հիմնական հարցեր` ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն 
համաձայնագրի շրջանակներում ՀՀ-ի ստանձնած հանձնառությունների և 
միջգերատեսչական աշխատանքային խմբի, սովորական ժամկետներ պահանջող և 
արագացված ընթացակարգով հարցումներին պատասխանելու գործընթացի և 
համաձայնագրին առնչվող ցանկացած նոր տեղեկատվություն աշխատանքային խմբի 
  անդամների միջև փոխանակելու մասին:
Մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, ինչպես նաև առաջարկներ 
եղան հյուպատոսական ծառայության մեկնող պոտենցյալ հյուպատոսների համար 
անցկացվող վերապատրաստման դասընթացներին նաև ռեադմիսիոն հարցերը ներառելու, 
Համաձայնագրի շրջանակներում արագացված ընթացակարգով ստացվող հարցումներին 
պատասխանելու նպատակով անմիջական կապ (հեռախոսով և էլ-փոստով) հաստատել 
աշխատանքային խմբի անդամների հետ և այլն: