ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

"Լին" կառավարման մոդելի ներկայացում

2014-07-11

    

Համագործակցության ուժեղացման գործիքների ներդրման նպատակով Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում ԵՄ Թվինինգ ծրագիրը 2014թ.-ի հուլիսի 1-ին և 9-ին կազմակերպել էր երկու միջոցառում ՄՊԾ աշխատակազմի համար: Միջոցառումներից մեկի ընթացքում ներկայացվեց խելացի/արդյունավետ (Lean) կառավարման մոդելը, իսկ մյուսն աշխատաժողով էր՝ նվիրված ՄՊԾ համակարգման դերի խթանմանը: Միջոցառումները վարում էր Ծրագրի փորձագետ Կիրսի Լեպիստոն: