ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Եզրափակիչ հանդիպում Բուխարեստում

2014-07-04

    

 Ս/թ հունիսի 24-ին Ռումինիայի Բուխարեստ քաղաքում տեղի ունեցավ “Միգրացիոն հոսքերի կառավարում և միասնություն” ծրագրի շրջանակնրում իրականացվող “Աջակցություն երրորդ երկրների համապատասխան մարմինների հետ համագործակցության մեխանիզմների” վերաբերյալ եզրափակիչ բազմակողմ հանդիպումը, որին մասնակցում էին ավելի քան 15 պատվիրակներ Եվրոպական և Աֆրիկյան երկրներից: Հայաստանից պատվիրակության կազմում էր ՀՀ ՏԿՆ ՄՊԾ արտաքին կապերի գլխավոր մասնագետ Մ. Անաստասյանը:

 Հանդիպմանը Ռումինիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչն   անդրադարծ կատարեց 2010թ.-ից գործող “Աջակցություն երրորդ երկրների համապատասխան մարմինների հետ համագործակցության մեխանիզմների” վերաբերյալ ծրագրին և ներկայացվեց  այն բոլոր աշխատանքները, որ կատարվել էին վերջին երեք տարների ընթացքում: Մասնավորապես խոսվեց երրորդ երկրի քացաքացիներին իրենց ծագման երկրները վերադարձնելու, նույնականացում իրականացնելու և փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերի մասին:

 Խոսելով ծրագրի արդյունավետության մասին, իմիգրացիայի գլխավոր վարչության աշխատակիցը մատնանշեց այն բոլոր երկրների քաղաքացիներին, որոնք նույնականացվել և վերադարձվել էին իրենց ծագման երկրները: Հայաստանը մինչև աժմ որպես այդպիսին ունեցել է ընդամենը մեկ դեպք:

 Հանդիպման ավարտին հայկական պատվիրակությունը, ի դեմս ՀՀ հյուպատոսի, իր շնորհակալական խոսքն հայտնեց Ռումինիայի ՆԳՆ և ԱԳՆ ներկայացուցիչներին մասնակցության հնարավորության ընձեռնման և համագործակցության նոր մեխանիզմների ձեռքբերման հարցում: