ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների Խորհրդի հերթական նիստը

2014-06-26

    2014թ. հունիսի 26-ին Աստանա քաղաքում մեկնարկեց ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի հերթական 15-րդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն ոլորտին առնչվող 12 հարցեր,որոնցից մեկը վերաբերում է Ռեադմիսիոն համաձայնագրերի կնքման և կիրարկման հայաստանյան փորձին: Նիստի ընթացքում նշված թեմայով ելույթ կունենա ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գ.Եգանյանը: