ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայկական պատվիրակության այցը Նորվեգիա

2014-06-10

    

 Միգրացիայի  կառավարման և  հատկապես  ռեադմիսիայի կառավարման ոլորտում  Նորվեգիայի  փորձին ծանոթանալու նպատակով ս/թ. հունիսի  2-6ը  Օսլո   էր այցելել   ՀՀ  կառավարության  բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված  խումբ: Հայկական պատվիրակության կազմում  ընդգրկված էին  ներկայացուցիչներ  ՀՀ արտաքին գործերի նախարարությունից,  ՀՀ ոստիկանությունից,  ՀՀ  ազգային  ժողովից: ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունը  ներկայացնում  էր  ծառայության  պետի տեղակալ Իրինա Դավթյանը:  Այցելությունը կազմակերպվել  էր Միգրացիայի միջազգային  կազմակերպության  հայաստանյան  գրասենյակի կողմից:                                        

 Այցելության մասնակիցները հնարավորություն  ունեցան ծանոթանալու  ինչպես Նորվեգիայում միգրացիայի կառավարման ինստիտուցիոնալ համակարգին, այնպես  էլ  իմիգրացիոն  օրենսդրությանն  ու  պրակտիկային: Բացի այդ,  նրանց ներկայացվեց  ոլորտում գործող  միջազգային  և  հասարակական կազմակերպություների  կողմից  ծավալվող  գործունեությունը:

 Կայացած բազմաթիվ հանդիպումների  ընթացքում   քննարկվեցին  օտարերկրյա  քաղաքացիների  նկատմամբ  Նորվեգիայում  վարվող  քաղաքականության, դրանում  կատարված  փոփոխությունների, առկա  խնդիրների,  Նորվեգիայում ապաստան հայցելու, աշխատելու, ուսանելու,  և  երկիրը   կամավոր  կամ հարկադիր  լքելու հետ  կապված  տարաբնույթ  հարցեր: