ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական այց Ֆինլանդիա

2014-06-09

    

Ս/թ հունիսի 3-5-ը Պրահյան գործընթացի թիրախային նախաձեռնության պիլոտային նախագիծ 2-ի (օրինական միգրացիա) շրջանակներում կազմակերպվել էր ուսումնական այց Ֆինլանդիա, որին մասնակցում էին 11 երկրի ներկայացուցիչներ տարբեր գերատեսչություններից: Հայաստանից մասնակցում էր ՏԿՆ ՄՊԾ միգրացիոն քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ Էդգար Խաչատրյանը:

Ուսումնական այցի նպատակն էր համընդգրկուն պատկերացում տալ Ֆինլանդիայում միգրացիայի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ մասնակիցներին ներկայացնելով ընթացիկ նախաձեռնությունները և լավագույն փորձը աշխատանքային միգրացիայի կարգավորման գործում:

Այցի շրջանակներում մասնակիցներն այցելեցին երկրի Ներքին գործերի, զբաղվածության և էկոնոմիկայի նախարարություններ, իմիգրացիոն ծառայություն, զբաղվածության և տնտեսական զարգացման ծառայությունների մատուցման գրասենյակ:

Ներկայացվեցին աշխատանքային միգրացիայի ներհոսքի, աշխատաշուկայում պահանջարկի, աշխատանքային միգրացիայի կարգավորման, պոտենցիալ իմիգրանտներին տեղեկատվության տրամադրման, աշխատանքային միգրացիայի ոլորտում իրականացվող ծրագրերի, աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի, աշխատանքի տեղավորման և օտարերկրացիների գրանցման վերաբերյալ թեմաներ:

Հելսինկի քաղաքի Virka տեղեկատվությունների տրամադրման ծառայությունում մասնակիցները ծանոթացան կենտրոնի աշխատանքին, որը ներառում է պրակտիկ աջակցության տրամադրում Հելսինկի տեղափոխվող օտարերկրացիներին այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են կացության թույլտվությունը, քաղաքացիությունը և սոցիալական անվտանգությունը: Ծառայությունները մատուցվում են մի շարք լեզուներով: