ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական այց Քիշնև

2014-06-09

    

Ս/թ հունիս 4-ից-6-ը Մոլդովայի Քիշնև քաղաքում տեղի ունեցավ “Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար” ծրագրի 1.8.0 գործողության շրջանակներում կազմակերպված եռօրյա ուսումնական այցն, որը հնարավորություն ընձեռեց համեմատել Մոլդովայի և Հայաստանի փորձը Եվրոպական Միության հետ “Շարժունակության շուրջ գործընկերության” հռչակագրի իրականացման ոլորտում:

Ուսումնական այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ մի շարք նախարարությունների և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ:

Մոլդովացի գործընկերները համապարփակ կերպով ներկայացրեցին “Շարժունակության շուրջ գործընկերության” շրջանակներում իրականացվող աշխատանքները, իրենց համար անկյունաքար համարվող անօրինական միգրացիայի կանխարգելումը, միգրացիա և զարգացում ծրագրի արդյունավետ մեխանիզմների կիրարկումը և այլն:

Ներկայացվեցին ինչպես վիզային ռեժիմի ազատականացման, այնպես էլ առաջիկայում ԵՄ հետ ասոցացման պայմանագրի ստորագրման արդյունքում միգրացիոն հոսքերի վրա կանխատեսվող փոփոխությունները:

Հանդիպման վերջում հայկական պատվիրակությունը իր երախտագիտությունը հայտնեց մոլդովական կողմին արդյունավետ համագործակցության համար, հույս հայտնելով, որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակական և բովանդակալից: