ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Լիտվացի պաշտոնյաների այցը ՄՊԾ

2014-05-30

    

 Ս/թ մայիսի 30-ին Միգրացիոն պետական ծառայություն այցելեց  Միգրացիայի միջազգային կազմակերպության Լիտվայի առաքելության պատվիրակությունը: Այցելության նպատակն էր վերադարձի և վերաինտեգրման ոլորտում Հայաստանի փորձի ուսումնասիրությունը: ՄՊԾ ղեկավարը ներկայացրեց այդ ոլորտի քաղաքականությունը և մանրամասն անդադարձավ ոլորտում իրականացված նախաձեռնություններին: Մասնավորապես ներկայացրեց ՙՎերադարձ՚ ինտերնետային տեղեկատվական համակարգը, որը ստեղծված է օտարերկրյա պետություններից Հայաստանի Հանրապետություն վերադարձող քաղաքացիների համար: Այն հնարավորություն է ընձեռում ինչպես օգտակար տեղեկատվություն քաղել վերադարձի և հայրենիքում վերաինտեգրման գործընթացների և այս ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, այնպես էլ կոնկրետ հարցով կամ խնդրով կամ առաջարկությամբ ժամանակակից էլեկտրոնային կապուղիներով դիմել հայաստանյան պետական մարմիններին:

 Հյուրերը հետաքրքությամբ ունկնդրեցին և բարձր գնահատեցին տեղեկատվական համակարգի նախաձեռնությունը: