ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ռումինացի գործընկերների հետ երկկողմ հանդիպում Երևանում

2014-05-29

    

Ս/թ մայիսի 29-ին Երևանում տեղի ունեցավ Եվրոպական Հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող  “Աջակցություն երրորդ երկրների համապատասխան մարմինների հետ համագործակցության մեխանիզմներին” ծրագրի հետրթական երկկողմ հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում էին Ռումինիայի Հանրապետության արտաքին և ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները, ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության և ՀՀ կառ. առընթեր ոստիկանության աշխատակիցները:

Նպատակն էր քննարկել հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագրերը, դրանց շրջանակներում իրականացվող գործողություններն ու առկա խնդիրները: Հանդիպման օրակարգում էր նաև երրորդ երկրների քաղաքացիներին ընդգրկող առանձնահատուկ իրավիճակների քննարկումը, և իրենց ծագման երկրները վերադարձող քաղաքացիների ինքնության, ճամփորդական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերը: