ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Գիտաժողով վիզաների դյուրացման և ռեադմիսիոն համաձայնագրերի վերաբերյալ

2014-05-27

 «Գլոբալիզացիայի և տարածաշրջային համագործակցության վերլուծական կենտրոն» հասարակական կազմակերպությունը Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ – Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ ս.թ. մայիսի 24-25-ը կազմակերպել էր գիտաժողով՝ նվիրված ԵՄ-ՀՀ վիզաների դյուրացման և ռեադմիսիոն համաձայնագրերին: Գիտաժողովի թիրախային խումբը  լրագրողներն էին, զեկույցներով հանդես եկան փորձագետներ Բելգիայից, Լեհաստանից և Ուկրաինայից: Գիտաժողովին ռեադմիսիոն համաձայնագրերի կիրարկման վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՄՊԾ արտաքին կապերի բաժնի պետ Հ. Չոբանյանը: