ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային խմբի նիստ Երևանում

2014-05-22

    

 Ս/թ մայիսի 22-ին Երևանում կայացավ 1994թ. հուլիսի 19-ին ստորագրված «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում աշխատող ՌԴ քաղաքացիների և ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանվածության մասին» համաձայնագրի իրագործման նպատակով ստեղծված համատեղ  աշխատանքային  խմբի հերթական 4-րդ  նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էին 6 հարց: Համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստի արդյունքներով  ստորագրվեց  արձանագրություն:

 Աշխատանքային խմբի կազմում ներգրավված են երկու երկրների միգրացիոն հարցերով զբաղվող գերատեսչությունների, արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, առողջապահության նախարարությունների, ոստիկանության   և ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

 Նիստի աշխատանքներին մասանկցեց նաև ՌԴ  միգրացիոն դաշնային ծառայության տնօրեն պրն. Կոստանտին Ռոմադանովսկին: