ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Քննարկում ՀՀ-ում ապաստան հայցողների վերաբերյալ

2014-05-23

    

Սույն թվականի մայիսի 21-ին Երևանի «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցում կայացավ քննարկում ՀՀ-ում ապաստան հայցողների բացահայտման և ուղղորդման մեխանիզմի զարգացման վերաբերյալ: Հանդիպումը կազմակերպել էր ՄԱԿ ՓԳՀ-ն՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

Նման մեխանիզմի կատարելագործումը բխում է Հայաստանի ապաստանի համակարգի վերաբերյալ վերը նշված ծրագրի շրջանակներում վերջերս հրատարակված զեկույցում արված առաջարկությունից: Առաջարկությունը հիմնված է այլ պետությունների փորձի վրա, որը ցույց է տալիս, որ միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց հետ աշխատելու վերաբերյալ մանրասման ուղեցույցների առկայությունը էական նշանակություն ունի չվերադարձելիության սկզբունքի պահպանման և ընդունելության պատշաճ պայմանների ապահովման համար:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ պարոն Գագիկ Եգանյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ պարոն Դավիթ Ավագյանը, ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթը և տարածաշրջանային ծրագրի համակարգող պարոն Օլեգ Ժդանովը: Հանդիպմանը մասնակցում էին Միգրացիոն պետական ծառայության, սահմանապահ զորքերի, ոստիկանության, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, արդարադատության նախարարության, ինչպես նաև մի շարք միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: