ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն-Առաջարկների ներկայացման հրավեր

2014-05-16

No. 2014-1TIA-M

Զարգացմանը և վերաինտեգրմանն ուղղված միկրոծրագրեր

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը  (Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit - GIZ) հրավիրում է Սփյուռքի՝ Հայաստանից դուրս գրանցված ու շահույթ չհետապնդող կազմակերպություններին կամ Հայաստան վերադարձած անձանց կողմից ստեղծած շահույթ չհետապնդող կազմակերպություններին ԵՄ Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար “Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում` կիզակետում պահելով վերադարձին և վերաինտեգրմանն ուղղված գործողությունները` ԵՄ-Հայաստան շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում”  ծրագրի ներքո ներկայացնել զարգացմանն ու վերաինտեգրմանն ուղղված միկրոծրագրերի առաջարկներ:

ԱՆՀ-ի փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալու նպատակով հետաքրքրված կազմակերպությունները կարող են պաշտոնապես դիմել՝

ԵՄ Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար

ծրագրի ղեկավար Կարինե Սիմոնյանին

էլ. փոստ՝ karine.simonyan@giz.de

ԱՆՀ-ի փաստաթղթերի ամբողջական փաթեթը հետաքրքրված կազմակերպություններին կտրամադրվի էլ. փոստով՝ անվճար: ԱՆՀ-ի փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալու Ձեր հայտում խնդրում ենք ԳՄՀԸ (GIZ) համար ընդգրկել հետևյալ տեղեկությունները. 

Կազմակերպության անվանումը

Կոնտակտային անձը/պաշտոնը

Էլ. փոստ

Հեռախոս

Հասցե

Առաջարկներն ընդունվում են մինչև 2014 թվականի հուլիսի 16-ը Երևանի ժամանակով ժամը 17.00-ը հետևյալ հասցեով՝  

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն (GIZ GmbH) հայաստանյան գրասենյակ

Բաղրամյան պողոտա 4/1

Երևան 0019, Հայաստանի Հանրապետություն