ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ.. գործողությունների ծրագրի նախագծի քննարկում Աղվերանում

2011-08-18

Աղվերանում,  օգոստոսի 12-14-ը, կազմակերպվել էր  կլոր սեղան  քննարկում Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական  կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ.. Գործողությունների  ծրագրի   նախագծի  շուրջ:  Այս  քննարկմանը նախորդել էին  ս./թ. մարտի 4-ին  և հուլիսի  7-ին  Երևանում  անցկացված  երկու կլոր  սեղանները:

Քննարկման  նպատակն  էր ամփոփել  Գործողությունների  ծրագրի նախագծի վերաբերյալ  շահագրգիռ մարմիններից  ստացված կարծիքները` առավել  մեծ ուշադրություն դարձնելով   փաստաթղթում  ներառված   մոնիտորինգի  ցուցիչներին:

Կլոր սեղանի շուրջ էին  հավաքվել   ինչպես  շահագրգիռ պետական  մարմինների,  այնպես  էլ  միջազգային  և  հասարակական  կազմակերպությունների  ներկայացուցիչները: Քննարկման արդյունքում  հստակեցվեցին նախագծի առանձին դրույթները: 

Աղվերանյան  հանդիպումը  կազմակերպվել  էր  ԵԱՀԿ,  ԱՄԿ  երևանյան  գրասենյակների, <Մարդը  դժբախտության  մեջ> չեխական կազմակերպության  և ՄԶՄԿ   հասարակական կազմակերպության   ֆինանսական օժանդակությամբ: