ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միգրացիա և զարգացում Համաշխարհային 7-րդ Ֆորումը Ստոկհոլում

2014-05-15

    

 Ս.թ. մայիսի 14-16-ը Ստոկհոլմում Միգրացիոն պետական ծառայության պետ. Գ. Եգանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վ. Կաժոյանը մասնակցում են  Միգրացիա և զարգացում Համաշխարհային 7-րդ ֆորումին (Global Forum on Migration and Development):

 Ամենամյա Միգրացիա և զարգացում Համաշխարհային ֆորումի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2007 թ.-ին Բելգիայում, իսկ այս տարի Ֆորումի հյուրընկալող երկիրը  Շվեդիան է:

 Այս հանդիպումները նվիրված են միգրացիայի և զարգացման հարցերին և բաժանված են երկու հիմնական միջոցառումների, որոնք տեղի են ունենում հաջորդաբար՝ քաղաքացիական հասարակության օրեր և կառավարությունների ներկայացուցիչների հանդիպումներ: Վերջինիս մասնակցում են բազմաթիվ երկրների բարձր մակարդակի կառավարական պատվիրակություններ: Նախորդ բոլոր ֆորումներին Հայաստանն ունեցել է իր ակտիվ մասնակցությունը: