ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Միջազգային փորձագիտական հանդիպում՝«Օրինական միգրացիա» և «Միգրացիա և զարգացում» թեմաներով

2014-05-08

    

Մայիսի 6-7-ը Երեւանում անցկացվեց երկօրյա միջազգային  աշխատաժողով` <<Օրինական միգրացիա>> և  <<Միգրացիա և զարգացում>> թեմաներով` Միգրացիոն պետական ծառայության և  Վիենայում տեղակայված  Միգրացիայի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICPMD) հետ համատեղ: 

Համաժողովն  անցկացվեց Պրահյան գործընթացի (http://www.icmpd.org/Prague-Process.1557.0.html) թիրախային նախաձեռնության Պիլոտային ծրագիր 2 (Օրինական միգրացիա) և Պիլոտային ծրագիր 3 (Միգրացիա և զարգացում) շրջանակում:

Պիլոտային ծրագիր 2-ի նպատակն է հզորացնել մասնակից երկրների կարողությունները` աջակցելու աշխատանքային միգրացիայի արդյունավետ կազմակերպմանը՝ տեղեկություններ տրամադրելով պոտենցիալ միգրանտներին:

Պիլոտային ծրագիր 3-ը վերաբերվում է ցիրկուլյար/շրջանառու միգրացիա երևույթին և որպես թիրախ ընտրված է դրա արդյունավետ կարգավորումը:

Աշխատաժողովին  մասնակցեցին Պրահյան գործընթացի մասնակից  12 երկրների ներկայացուցիչներ, տարբեր միջազգային, հասարակական և գիտական կազմակերպություններ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը,  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին Պրահյան գործընթացի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքները, մասնակից երկրների` աշխատանքային միգրացիայի ոլորտում ընթացիկ միջոցառումներն ու փորձը: Երկրորդ օրը նվիրված էր ցիրկուլյար/շրջանառու միգրացիայի հարցերին, որի ժամանակ ելույթ ունեցան տեղական և միջազգային փորձագետները:

Հատուկ ուշադրության  արժանացավ Հայաստանի աշխատանքային միգրացիայի կարգավորման փորձը: 

Պրահյան գործընթացի թիրախային նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:Նպատակն է հզորացնել համագործակցությունը միգրացիայի և ապաստանի ոլորտում ԵՄ երկրների, Շենգեն գոտու, Արևելյան Գործընկերության, Արևմտյան Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ Պրահյան գործընթացի և դրա 2012–2016թթ. Գործողությունների ծրագրի իրականացման աջակցության միջոցով:

Կարևոր նպատակներից է նաև պահպանել, թարմացնել և հետագայում կատարելագործել Պրահյան գործընթացի մասնակից երկրների Միգրացիոն պրոֆիլները, որը նախատեսված է այդ Գործընթացի 2009-2011թթ. Միգրացիոն գործընկերության կառուցման նախաձեռնության շրջանակներում:

Հայաստանը մշակել է իր միգրացիոն պրոֆիլը 2011 թվականին, և ներկայումս աշխատում է Միգրացիոն պրոֆիլի համառոտ տարբերակի վրա, որտեղ տեղ են գտնելու Հայաստանի միգրացիոն իրավիճակի նկարագիրը և միգրացիոն հարցերին առնչվող այլ կարևոր հարցեր: