ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Դասընթացի անցկացում «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում

2014-05-05

    

 ԵՄ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում ս.թ. մայիսի 5-ին «Մարիոտ» հյուրանոցի «Կիլիկիայի թագավոր Լևոն» սրահում անցկացվեց ծրագրի 3.1 միջոցառման իրականացումն ապահովող` Հայաստանի զարգացման ծրագրերում սփյուռքի ներգրավվածության խթանմանն ուղղված դասընթաց: 

 Միջոցառումը Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի հետ համատեղ կազմակերպել էր «Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակ»-ը:

 ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության կողմից ծավալուն ելույթով հանդես եկավ աշխատակազմի ղեկավար Համբարձում Աբրահամյանը: