ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ռեադմիսիոն համաձայնագրի շրջանակներում փորձի փոխանակման այց Լեհաստանում

2014-04-16

    

 Ս. թ. ապրիլի 7-11-ը «Օտարերկրացիների նույնականացման ոլորտում երրորդ երկրների հետ համագործակցության հզորացման» ծրագրի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության և ՀՀ միգրացիոն պետական ծառայության ներկայացուցիչները այցելեցին Լեհաստան՝ ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի իրականացման նպատակով համագործակցության հաստատման և ոլորտում փորձի փոխանակում նպատակով:

 Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվեցին ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման ընթացակարգերը, ելույթներ եղան Լեհաստանի սահմանապահ զորքերի և դրա կազմի մեջ մտնող Օտարերկրացիների վարչության կառուցվածքի և լիազորությունների, Լեհաստանում գտնվող հայերի, ինչպես նաև  հարկադիր և «կամավոր» վերադարձի քաղաքականության մասին:  Լեհական փորձի ուսումնասիրման նպատակով այցելություն եղավ Սահմանապահ ծառայության Պոդլասկի կենտրոնը և Բելոռուսի Հանրապետության հետ Կուզնիցա սահմանային անցման կետը, տեղում ծանոթանալու Լեհաստանի, որը նաև հանդիսանում է ԵՄ արտաքին սահմանը, սահմանակետի աշխատանքներին: Այցելություն եղավ նաև անօրինական գտնվող օտարերկրացիների Բիալիստոկի սահմանապահ ծառայության կալանքի և վտարման կենտրոն: