ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական այց Վարշավա

2014-04-14

    

 Ս/թ ապրիլի 8-11-ը Լեհաստանի Վարշավա քաղաքում անցկացվեց ՄԱԿ ՓԳՀ–ի կողմից կազմակերպված ուսումնական այցելություն Օտարերկրացիների հարցերով վարչություն` «Ապաստանի համակարգը Լեհաստանում» թեմայով և «Դեմ առ դեմ» ուսուցանողների դասընթացը` «Հարցազրույցի տեխնիկա» և «Ազգային դասընթացների կազմակերպում» թեմաներով:

 Դասընթացին մասնակցեցին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետներ Իրինե Հակոբյանը, Ռուզաննա Պետրոսյանը և ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ` Նաիրա Մարությանը:

 Հանդիպմանը մասնակցում էին նաև 14 ներկայացուցիչ 5 երկրներից` Վրաստանից, Բելոռուսից, Ուկրաինայից, Մոլդովայից և Ադրբեջանից: