ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Վերադարձ և վերաինտեգրում» հետազոտության արդյունքներն ամփոփվեցին

2014-04-04

    

Ս.թ. մարտի 28-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Հ. Չոբանյանը մասնակցեց Ֆլորենցիայում (Իտալիա) Եվրոպական համալսարան ինստիտուտի կողմից «Միգրանտների իրենց ծագման երկրներում վերաինտեգրման միջտարածաշրջանային տեղեկատվական համակարգ» (CRIS) ծրագրի շրջանակներում կազմակերպված «Վերադարձող միգրանտների պայմանները. վերաինտեգրում և զարգացում» խորագրով կոնֆերանսին:

CRIS ծրագիրն անդրադառնում է վերադարձող միգրանտների` իրենց ծագման երկրներում վերաինտեգրման մոդելները ձևավորող սոցիալական, տնտեսական, իրավական և ինստիտուցիոնալ գործոններին և պայմաններին: Հետազոտությունը նպատակ էր հետապնդում բացատրելու, թե ինչու որոշ վերադարձող միգրանտներ վերադառնալուց հետո նպաստում են իրենց ծագման երկրի զարգացմանը, իսկ մյուսները` ոչ: Ծրագիրն ունի միջտարածաշրջանային համեմատական մասշտաբ: 2012թ.-ի ընթացքում դաշտային աշխատանքներն իրականացվել են Հայատանում, Մալիում և Թունիսում: Հայաստանում այն իրականացվել է Առաջադեմ Սոցիալական Տեխնոլոգիաներ ՀԿ-ի կողմից: 350 հարցազրույց է անցկացվել 3 տիպի միգրանտների շրջանում. միգրանտներ, ովքեր օրինական կերպով բնակվել են արտերկրում, ժամանակավոր միգրանտներ, ովքեր իրենց աշխատանքային պայմանագրի ավարտի հետևանքով վերադառնում են իրենց ծագման երկիր` ժամանակավոր կամ մշտական կերպով և անօրինական միգրանտներ, ովքեր իրենց միգրացիոն շրջափուլի կտրուկ ընդհատման արդյունքում ստիպված են վերադառնալ իրենց ծագման երկիր (այսպես կոչված «կամավոր» վերադարձողներ, արտաքսված/վտարված/հետ ընդունված միգրանտներ): Հետազոտության արդյունքները հասանելի են նաև Վերադարձի և Զարգացման Պլատֆորմում (http://rsc.eui.eu/RDP/research-projects/cris/):

Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին հետազոտության ամփոփված արդյունքները, մասնավորապես ներկայացվեցին այն գործոնները, որոնք ազդում են միգրանտների կարողություններին իրենց երկրում մասնագիտական վերաինտեգրմանը և վերադարձող միգրանտների զբաղվածության հարցերը: Հետազոտության մեջ տեղ գտած բացահայտումներն ու երաշխավորագրերը օգտակար կարող են լինել, ինչպես այս ոլորտում քաղաքականության մշակողների, այնպես էլ հարցով հետաքրքվող մասնագետների համար:

Կոնֆերանսի ընթացքում Հ. Չոբանյանը հանդես եկավ «Վերադարձը Հայաստան. քաղած դասերը, առաջնահերթությունները և մարտահրավերները» ելույթով: