ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի այցը Միգրացիոն պետական ծառայություն

2014-04-02

    

  Ապրիլի  2-ին Միգրացիոն պետական ծառայություն այցելեցին ՄԱԿ ՓԳՀ Հայաստանյան ներկայացուցիչ պր. Քրիստոֆ Բիրվիրթը և նույն գրասենյակի իրավական հարցերով պատասխանատու տիկ. Քեյթ Փուլերը:

 Հանդիպման սկզբում պր. Եգանյանին տեղեկացրեցին, որ ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից բարձր է գնահատվել այս տարվա մարտի 20-21-ն Նյուրենբերգում կազմակերպված ,,Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներում ապաստանի տրամադրման համակարգերում`որակի բարձրացման նախաձեռնություն,, խորագրով տեղի ունեցած միջոցառմանը հայկական պատվիրակության մասնակցությունը, ինչը լավ հնարավորություններ է ստեղծել ծրագրի շարունակման հարցում: Այնուհետև քննարկեցին ընթացիկ համագործակցության հարցերի լայն շրջանակ` ,,Փախստականների և ապաստանի մասին,, ՀՀ օրենքի նախագծի մշակում, 2013 թ. ընթացքում մշակված SOP-ների կիրարկման արդյունավետության գնահատում, ՄԱԿ ՓԳՀ-ի մասնակցությունը փախստականների և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության մշակման հարցում և այլ հարցեր: