ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Երկկողմ հանդիպում Ռումինիայի Սինայա քաղաքում

2014-03-31

    

Ս/թ մարտի 25-ից 28-ը Ռումինիայի Սինայա քաղաքում անցկացվեց երկկողմ հանդիպում Եվրոպական Հանձնաժողովի կողմից ֆինասավորվող “Աջակցություն երրորդ երկրների համապատասխան մարմինների  հետ համագործակցության մեխանիզմներին” ծրագրի շրջանակներում: Նպատակն էր քննարկել իրենց ծագման երկրները վերադարձող քաղաքացիների ինքնության, ճամփորդական փաստաթղթերի տրամադրման ընթացակարգերն` ի բարելավումն երրորդ երկրների հետ համագործակցությանը:

Ռումինական կողմից հանդիպմանը մասնակցում էին արտաքին և ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները:

ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմից հանդիպմանը մասնակցեցին Ծառայության պետի տեղակալ տկն. Ի. Դավթյանը և արտաքաին կապերի գլխավոր մասնագետ Մ. Անաստասյանը: Պատվիրակության կազմում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները:

Հանդիպումն ավարտվեց հայկական պատվիրակության այցով Ռումինիայի Հանրապետությունում գործող ՀՀ դեսպանատուն, որտեղ հանդիպում ունեցան ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հ. Գասպարյանի և ՀՀ հյուպատոս պարոն Ա. Միքայելյանի հետ:

Այցն ավարտվեց Բուխարեստում գործող հանրային խնամակալության տակ անցած օտարերկրացիների համար նախատեսված հատուկ կացարան այցելությամբ: 

 


Warning: Unknown: open(/var/lib/php/session/sess_s3qmjsukvf2ibkneqcct10hn42, O_RDWR) failed: No space left on device (28) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/var/lib/php/session) in Unknown on line 0