ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը

2014-03-27

    

 Ս.թ. մարտի 27-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցի «Արգիշտի» սրահում կայացավ ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրի մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցում էին ինչպես պետական մարմինների, այնպես էլ միգրացիոն հարցերով զբաղվող ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակի աջակցությամբ:

 Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց: Բացման խոսքով հանձնաժողովի 2014թ. հունվարի 22-ին  կայացած նիստից հետո միգրացիայի կառավարման ոլորտում տեղի ունեցած  զարգացումների մասին ելույթով հանդես եկավ ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը: ՀՀ ՄՊԾ միգրացիոն ծառայության աշխատակազմի ղեկավար Համբարձում Աբրահամյանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության հաստատմանն ու խորացմանն ուղղված միջոցառումների(EUROSTAT, EUROPOLE, EUROJUST, Euroepan Asylum Support Office) իրականացման մասին զեկույցը: ՄՊԾ խորհրդական Վահան Բախշեցյանը ներկայացրեց «ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ » գործողությունների ծրագրի   4.1.3. կետի վերաբերյալ հաշվետվությունը: Հաշվետվությունը կազմվել է ԵՄ խորհրդատու Է. Վերխերի կողմից կատարված և 2014թ. վերանայված՝ Հայաստանի միգրացիայի և ապաստանի մասին տեղեկությունների և տվյալների բազաների՝ ԵՄ չափանիշների հետ համեմատական վերլուծության հիման վրա: