ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում Նյուրնբերգում

2014-03-24

    

 Ս/թ մարտի 19-21-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում անցկացվեցին Պրահյան գործընթացի 4-րդ մեկնարկային ծրագրի շրջանակներում ICMPD-ի /International Centre for Migration Policy Development/ կողմից կազմակերպված «Որակ և ուսուցում ապաստանի ընթացակարգերում» եզրափակիչ գիտաժողովը /մարտի 19-20/ և ՄԱԿ ՓԳՀ–ի կազմակերպած «Արևելյան  Եվրոպայի և Հարավային Կովկասի երկրներում ապաստանի տրամադրման համակարգերում որակի բարձրացման նախաձեռնություն» թեմայով հանդիպումը /մարտի 20-21/:

 Մասնակցեցին և ելույթներով հանդես եկան ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետներ Իրինե Հակոբյանը և Ռուզաննա Պետրոսյանը:

 Հանդիպմանը մասնակցում էին 37 ներկայացուցիչներ 16 երկրներից, ինչպես նաև 7 պաշտոնյաներ EASO, ICMPD, EC և UNHCR կազմակերպություններից: