ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հրաժեշտի միջոցառում

2014-03-13

    

 Այսօր ԵՄ խորհրդատվական խմբի միգրացիոն հարցերով փորձագետ Էլեոնորա Վերխերի վերջին աշխատանքային օրն էր Հայաստանում: Այդ կապակցությամբ նա Միգրացիոն պետական ծառայությունում կազմակերպվել էր հրաժեշտի միջոցառում:

Հայաստանում աշխատած չորս տարիների ընթացքում փորձագետը խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել միգրացիայի և ապաստանի ոլորտի բարելավման ուղղությամբ: Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտնեց իր երախտագիտությունը այդ ավանդի համար:

 Է. Վերխերի խոսքերով` ֆիզիկապես ծառայությունում աշխատելը նրան դարձրել է ավելի մտերիմ ծառայության աշխատակազմի հետ, ինչի համար հեռանում է ջերմ տպավորություններով: