ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների այցը ՄՊԾ

2014-03-13

    

 Ս/թ մարտի 13-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործարարության զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սամատ Ալիևը և նույն դեպարտամենտի աշխատակիցը այցելեցին Միգրացիոն պետական ծառայություն: Այցելության նպատակն է հանդիպել հայաստանայն պատկան մարմինների հետ և ներկայացել ինչպես աշխատանքային միգրացիայի ոլորտին առնչվող օրենսդրական դաշտը, այնպես էլ Մաքսայիան միությանը և Միացյալ տնտեսական տարածքին վերաբերող հարցեր:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներին  ընդունեց ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը: Հանդիպմանը ներկա էի նաև Միգրացիոն պետական ծառայության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը ներկայացրեց   ծառայության գործառույթները, ինչպես նաև Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցությանն ուղղված ճանապարհային քարտեզով նախատեսված աշխատանքային միգրացիայի վերաբերյալ կատարված աշխատանքները: 

Հատուկ ուշադրության դարձվեց ՄՄ-ի և ՄՏՏ-ի գծով համաձայնագրերի գործնականում կիրարկման հարցերին:

Առանձին քննության առնվեցին  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ստեղծման նպատակով միգրացիայ ոլորտին վերաբերող համաձայնագրերը, ինչի վերաբերյալ հայկական կողմը ներկայացրեց իր առաջարկները: