ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Անօրինական միգրացիային վերաբերյալ թեմատիկ հանդիպում Բուխարեստում

2014-03-12

    

Ս.թ. մարտի 4-ից 5-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում տեղի ունեցավ Լեհաստանի և Ռումինիայի ներքին գործերի նախարարությունների, Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMDP) կողմից իրականացվող Պրահյան գործընթացի թիրախային նախաձեռնության շրջանակներում կազմակերպված անօրինական միգրացիային վերաբերող երրորդ թեմատիկ հանդիպումը, որին Միգրացիոն պետական ծառայությունից մասնակցում էր արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Մ. Անաստասյանը:

Հանդիպման նպատակն էր քննարկել հետընդունման եւ վերադարձի պատճառները, խնդիրները, մասնակից երկրների միջեւ համագործակցության միջոցներն ու արդյունավետությունը: Ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ Պրահյան գործընթացի թիրախային նախաձեռնության շրջանակներում կազմվող ուսումնական ձեռնարկի եւ ուղենիշների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում Ռումինիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցչի կողմից ներկայացվեց պետությունների միջեւ կնքված հետընդունման համաձայնագրի եւ վերադարձի գործոնների շտկման միջոցները, առկա համագործակցությունն ու տարվող աշխատանքները:

Լեհաստանի եւ Մոլդովայի ներկայացուցիչներն խոսեցին հետընդունման պայմանագրի շրջանակներում համագործակցության եւ նույնականացման գործնական հարցերի մասին, իսկ Ռուսական կողմը մանրամասնորեն ներկայացրեց հետընդունման իրավիճակը Ռուսաստանի Դաշնությունում եւ հանդես եկավ վիճակագրական տվյալներով: Եղան նաեւ զեկույցներ Frontex, EURINT ծրագրերի ներկայացուցիչների կողմից վերադարձի, նույնականացման եւ առկա ծրագրերի արդյունավետ գործունեության վերաբերյալ:

Հանդիպման վերջում մասնակից պետությունների ներկայացուցիչներն հանդես եկան առաջակներով եւ դիտողություններով Պրահյան գործընթացի թիրախային նախաձեռնության շրջանակներում կազմվող ուսումնական ձեռնարկի բովանդակության եւ տերմինների համատեղելիության վերաբերյալ: