ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Նոր ծառայություն Հայաստան վերադարձողների համար

2014-03-11

    

 Ս.թ. մարտի 11-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում տեղի ունեցավ Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի բացումը:

 Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, Միգրացիոն պետական ծառայության պետ պարոն Գագիկ Եգանյանը և «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն տիկին Վիրջինե Արտոն:

 Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնը հիմնադրվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի կողմից, որը ստորագրվել է Եվրամիության և Հայաստանի միջև Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում: Կենտրոնը ՀՀ վերադարձող քաղաքացիներին ծառայում է որպես «մեկ պատուհան», որտեղ նրանք տեղեկանում են վերաինտեգրման հնարավորությունների վերաբերյալ և ուղղորդվում իրենց անհատական իրավիճակին համապատասխան ծառայությունների: Կենտրոնը սերտորեն համագործակցում է պետական կառույցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, որոնք տրամադրում են վերաինտեգրման աջակցություն:  Ծրագրի շրջանակներում շուրջ 1600 անձիք կստանան տարբեր տեսակի աջակցություն (փոքր բիզնեսի հիմնադրում, բժշկական, կրթական, մասնագիտական վերապատրաստում և այլն):

 Կենտրոնի բացման լուսաբանմանը մասնակցում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչները: