ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կարևոր տեղեկություն Ռումինիա մեկնողների համար

2014-03-07

2013թվականի դեկտեմբերի 11-ին Ռումինիայի կառավարությունն ընդունել է թիվ 109 որոշումը լրացումներ կատարելով թիվ 194/2002 որոշման մեջ՝ կապված Ռումինիայում օտարերկրացիների կարգավիճակի հետ: Այն վերաբերվում է ,Երրորդ պետության քաղաքացիների մուտքի դյուրացմանը Ռումինիայի տարածք, ովքեր ունեն փաստաթղթեր տրամադրված Շենգենյան անդամ պետությունների կողմից,: Որոշման համաձայն երրորդ պետության քաղաքացիներն, ովքեր ունեն առնվազն երկու կամ բազմաթիվ մուտքի արտոնագրեր, երկարաժամկետ վիզաներ կամ բնակության թույլտվություն տրամադրված Շենգենյան անդամ պետությունների կողմից, կարող են մուտք գործել Ռումինայի տարածք՝ անընդմեջ կացության կամ բազմակի կացության նպատակով: Այդ տևողությունը չի կարող գերազանցել 90 օրը ընդհանուր 180 օրվա ընթացքում՝ առանց կարճաժամկետ վիզայի պահանջի: Ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն վավեր, իսկ լիազորված մուտքերի քանակը և գտնվելու տևողությունը չպետք է սպառված լինեն: Ինչպես նաև Ռումինիայում կացության  տևողությունը չպետք է գերազանցի միասնական վիզաների, երկարաժամկետ վիզաների կամ բնակության թույլտվության միջոցով տրամադրված կացության իրավունքին:

Սույն որոշումը ուժի մեջ է մտել 2014 թ. փետրվարի 2-ից: