ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 6-րդ նիստը

2014-02-25

    

Ս. թ. հունվարի 25-ին Միգրացիոն պետական ծառայությունում տեղի ունեցավ Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող <<Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում>>Թվինինգ ծրագրի ղեկավար խորհրդի 6 նիստը:

    Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի ղեկավարները`Միգրացիոն պետական ծառայության պետ Գ.Եգանյանը և Շվեդիայի միգրացիոն  Խորհրդիս Ք.Լարսոնը, Տեղական Թվինինգ խորհրդատու Լ-Է.Ֆյելսթրոմը, ԹՄԽ Հ. Չոբանյանը և ներկայացուցիչներ Հայաստանում ԵՄ պատվիրակությունից և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

     Խորհրդի անդամները քննարկեցին Թվինինգ ծրագրի առաջընթացը, ինչպես նաև հաստատեցին հաջորդ եռամսյակում նախատեսված գործողությունները: Արդյունքում հաստատվեց և ստորագրվեց 6-րդ եռամսյակային հաշվետվությունը: