ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամը համագործակցում է ՄՊԾ-ի և OFII-ի հետ Հայաստան վերադարձողների աջակցության հարցերում

2014-02-21

    

Ս. թ. փետրվարի 21-ին Միգրացիոն պետական ծառայությունում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության, «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի  և Հայաստանում Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակի ներկայացուցչության միջև:

Նպատակն է ընդլայնել կողմերի միջև համագործակցությունը` Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար՚ ծրագրի շրջանակներում ստեղծված Հայաստան վերադարձող միգրանտների համար ,Մեկ պատուհան, ծառայությունը առավել արդյունավետ իրականացնելու համար:

,Մեկ պատուհան, ծառայության շրջանակներում վերադարձող միգրանտները կարող են ստանալ ինչպես իրավական և սոցիալական հարցերով խորհրդատվություն, այնպես էլ կուղղորդվեն պետական կառույցներ, ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ՝ ստանալու վերաինտեգրման աջակցություն՝  գործարարությամբ զբաղվելու համար, առողջապահական աջակցության, մասնագիտական վերապատրաստման,  հայոց լեզվի դասընթացների և այլ հարցերով: 

 Մինչև այժմ նմանատիպ փոխըմբռնման համաձայնագրեր են կնքվել վերաինտեգրման աջակցություն ցուցաբերող մի շարք կազմակերպությունների միջև՝  Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Վերադարձ Հայաստան հիմնադրամ, Հայկական Կարիտաս, Հայկական պետական մանկավարժական համալսարան:

«Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի այս բնագավառում փորձառությունը արդյունավետ կլինի Ծրագրի հետագա իրականացման համար: