ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի հետ համագործակցությունը շարունակվում է ընդլայնվել

2014-01-31

Ս.թ. հունվարի 31-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ) պետ պրն. Գ. Եգանյանը հանդիպեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Անրի Ռենոյի հետ:

Հանդիպման ընթացքում ՄՊԾ ղեկավարը ներկայացրեց Հայաստանի միգրացիոն իրավիճակը և այդ ոլորոտում վարվող քաղաքականությունը:  Առանձնահատուկ շեշտադրվեց, որ եվրոպական ուղղվածությունը միգրացիոն քաղաքականության բնագավառում համարվում է գերակա ուղղություն Հայաստանի համար, ինչը նաև արտացոլված է ինչպես ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրում, այնպես էլ մշակման փուլում գտնվող և ՀՀ կառավարություն ներկայացվելիք ՀՀ միգրացիայի ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016թթ. ծրագրում:

Քննարկվեցին համագործացության խորացմանը վերաբերվող հարցեր, ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ հարթակներում: Երկուստեք նշվեց, որ արդյունավետ համագործակցություն է հաստատվել Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրացիայի գրասենյակի կողմից իրականացվող Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ծրագրի շրջանակներում: Ինչպես նաև Երևանում պաշտոնապես հաստատվել է Ներգաղթի և ինտեգրացիայի ֆրանսիական գրասենյակի (OFII) տարածաշրջանային նստավայրը (3 աշխատակից), ինչը հանրավորություն է տալիս առավել խորացնելու համագործակցությունը:

 Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրացիայի գրասենյակի հրավերով  նախատեսվում է ս.թ. փետրվարի 12-14-ը պրն. Եգանյանի այցը Ֆրանսիա՝ քննության առնելու միգրացիայի ոլորտում հաստատված հայ-ֆրանսիական համագործակցության հետագա ընդլայնման և խորացման հարցերը: Հանդիպումներ են  նախատեսվում Ֆրանսիայի արտաքին գործերի, ներքին գործերի նախարարություններում, Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրացիայի գրասենյակում և այլ պատկան մարմինների պատասխանատու պաշտոնյանների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի դեսպանատան փոխհյուպատոս տկն. Մոնիկ Նիկոլան, քաղաքական հարցերով կցորդ տկն. Իզաբել Գինելի և ՀՀ-ում Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրացիայի գրասենյակի ՀՀ-ում ներկայացուցչության ղեկավար տկն. Վիրջինե Արտոյի հետ: