ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել ՄՊԾ-ին

2014-01-17

    

 Ս/թ հունվարի 17-ին ՄՊԾ այցելեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աշխատակիցներ Օլիվեր Մքքոյը և Օվսաննա Բաբայանը: Հանդիպման սկզբում երկուստեք գոհունակությամբ նշվեց ԵԱՀԿ գրասենյակի և ՄՊԾ միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակի մասին: Այնուհետև, պրն. Եգանյանը ներկայացրեց 2013թ. ընթացքում միգրացիայի կառավարման ոլորտում կարևորագույն ձեռքբերումները, մասնավորապես՝ Հայաստանի միգրացիոն օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված 2014-2016թթ. գործողությունների ծրագրի մշակումը, որում ընդգրկված են ավելի քան 90 կոնկրետ քայլեր: ՄՊԾ պետը նշեց նաև, որ կառավարության կողմից հավանության են արժանացել երեք օրենքի նախագծեր, որոնք ներկայացվել են ԱԺ-ի քննարկմանը, իսկ ապաստանի ոլորտում կիրառվող 6 գործառույթների համար մշակվել են ստանդարտ գործողությունների ընթացակարգեր:

 Մանրամասն քննության առնվեցին 2014թ. համագործակցության ոլորտները. ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցությունն օրենսդրական բարեփոխումներին, ծառայության կառուցվածքում ստեղծվելիք նոր ինտեգրացիոն բաժնի աշխատանքներին, ինչպես նաև միգրացիայի ոլորտում գործողությունների ծրագրի մոնիտորինգի հանձնաժողովի նիստերի կազմակերպմանը:

 Պրն. Եգանյանի կողմից խնդրանք ներկայացվեց աջակցելու փախստականների և միգրացիոն հարցերով զբաղվող ՈԿԿ-ների հետ համագործակցության հարթակի ձևավորման հարցում: