ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համագործակցությունը ICMPD-ի հետ շարունակվում է

2014-01-17

    

 Ս/թ հունվարի 17-ին ՄՊԾ պետ Գ. Եգանյանն ընդունեց Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ICMPD) ներկայացուցիչներ Մարթայն Պլյումին և Բորութ Էրժենին: Հանդիպման սկզբում պրն. Պլյումը հայտնեց, որ տպավորված է վերջին տարիներին միգրացիայի կառավարման ոլորտում ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերից, մասնավորապես՝ հաստատված միգրացիոն քաղաքականության հայեցակարգից և դրա իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագրից:

 Քննության առնվեցին ԵՄ ֆինանսական աջակցությամբ և ICMPD-ի մասնակցությամբ միգրացիայի ոլորտում նոր ծրագրեր իրականացնելու հետ կապված հարցեր: Պրն. Եգանյանի կողմից որպես առաջնահերթ կարևորության հարցեր առաջարկվեցին ապաստանի համակարգի հզորացումը և նոր կարգավիճակ ստացած փախստականների ու ՀՀ-ում բնակվող երկարաժամկետ այլ կատեգորիայի միգրանտների ինտեգրման ուղղությունները: Մանրամասնեցվեցին նշված յուրաքանչյուր ոլորտի համար կարիքները՝ ըստ բաղադրիչների: Հյուրերի կողմից ևս կարևորվեց այդ ուղղություններով համագործակցության հաստատումը, և նրանք տեղեկացրին, որ ձեռնամուխ կլինեն ծրագրի նախագծի մշակմանը: