ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքային հանդիպում Մոսկվայում

2013-12-18

    

Ս/թ դեկտեմբերի 17-ին Մոսկվայում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունների (Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի,  Ղրղզստանի և Ղազախստանի) անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդին առընթեր գործող ապաստան հայցող անձանց և փախստականների հետ տարվող աշխատանքների մշտական գործող աշխատանքային խմբի հերթական նիստը: 

 Հայաստանից հանդիպմանը մասնակցել է հանձնաժողովի անդամ, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը:

 Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետություններում ապաստան հայցողների կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիության գնահատման, ապաստան հայցողների ինքնության պարզման, ծագման երկրների վերաբերյալ տեղեկությունների օգտագործման հարցերը, ամփոփվել է աշխատանքային խմբի 2013թ. գործունեության արդյունքները, կազմվել է 2014թ. գործունեության ծրագիրը, մասնակիցները ներկայացրել են ապաստանի տրամադրման բնագավառում իրենց երկրների 2013թ. գործունեության արդյունքները: