ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ պրահյան գործընթացի հիմնական խմբի 2-րդ հանդիպումը

2013-12-19

    

 Ս/թ դեկտեմբերի 18-ին Վարշավայում կայացավ պրահյան գործընթացի (ՊԳ) հիմնական խմբի 2-րդ հանդիպումը, որին մասնակցում էին 14 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էր ՄՊԾ աշխատակազմի միգրացիոն քաղաքականության բաժնի առաջատար մասնագետ Էդգար Խաչատրյանը:

 Հանդիպման ժամանակ որոշվեց ՊԳ 3-րդ նախարարական համաժողովն անցկացնել 2016թ., իսկ 2014թ. կազմակերպել «ուժեղացված» ավագ պաշտոնատար անձանց հանդիպում: Ներկայացվեցին ՊԳ թիրախային նախաձեռնության և ՊԳ 2012-2016թթ. գործողությունների ծրագիրն իրականցնող այլ նախագծերի հիմնական զարգացումներն ու ակնկալվող արդյունքները, քննարկվեց նաև հետագա ծրագրերի համար մասնակից պետությունների առաջնահերթ գերակայությունները ներկայացնող հարցաթերթը, ներկայացվեց նաև 2014թ. աշխատանքային պլանը: