ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում ՄՊԾ-ում Կորեայի Հանրապետության հյուպատոսի հետ

2013-12-13

    

Ս.թ. դեկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության հյուպատոս Չյոն Բյոն-Յոլը հանդիպեց Միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանի հետ: Հանդիպման ընթացքում պարոն Չյոնը անդրադարձավ Կորեայի Հանրապետության միգրացիայի և ապաստանի համակարգին, ներկայացրեց Կորեայի Հանրապետությունում մուտքի և կացության կարգավիճակ ստացած ՀՀ քաղաքացիների մասին տեղեկություններ: 351 ՀՀ քաղաքացիներ են մուտք գործել և բնակություն հաստատել Կորեայում, որոնցից 216 տղամարդ և 135 կին: Ըստ կացության կարգավիճակների՝ 8 ուսանողներ, 1 դասախոս, 18 հոգի բարձր որակավորում ունեցող միգրանտներ են (օր. Samsung կազմակերպությունում աշխատողներ), 5 հոգի մասնավոր ընկերություններում աշխատողներ, ամուսնացած են՝ 6 հոգի և այլն: Իր հերթին Հ. Չոբանյանը ներկայացրեց միգրացիայի կարգավորման ոլորտի Հայաստանյան համակարգը և խոսեց ընդհանուր միգրացիոն իրավիճակի մասին: