ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ուսումնական այց Շվեդիա

2013-12-16

    

 Ս/թ դեկտեմբերի 11-13-ը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը հզորացնելու միգրացիայի ոլորտի կառավարումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր ուսումնական այց Շվեդիա: Այցի նպատակն էր ծանոթանալ Շվեդիայում միգրացիոն վիճակագրության գրանցման և միգրացիոն հոսքերի վերլուծության համակարգերի հետ:

 Շվեդիայում հայկական պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Շվեդիայի միգրացիոն խորհրդի (ՇՄԽ), մաքսային գործակալության, ազգային վիճակագրական ծառայության և արդարադատության նախարարության աշխատակիցների հետ:

 Ընդհանուր առմամբ, ներկայացվեցին տարբեր նպատակներով Շվեդիա մեկնողների դիմումների ստացման և քննարկման ընթացակարգերը, ՇՄԽ-ում ներդրված վիճակագրական մի քանի համակարգեր, խոսվեց դեպի Եվրոպա և Շվեդիա միգրացիոն հոսքերի, բնակչության գրանցման, առաջիկա տարիներին միգրացիոն կանխատեսումների վերաբերյալ:

 Հայկական պատվիրակության կազմում, որ ղեկավարում էր ՄՊԾ պետ Գագիկ Եգանյանը, ընդգրկված էին ՄՊԾ և ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցներ: