ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Բուդապեշտյան գործընթացի շրջանակներում ավագ պաշտոնյաների 21-րդ հանդիպում

2013-12-12

Ս/թ դեկտեմբերի 9-10-ը Ստամբուլում կայացավ Բուդապեշտյան գործընթացի շրջանակներում ավագ պաշտոնյաների 21-րդ հանդիպումը, որին մասնակցում էին 39 երկրների միգրացիոն խնդիրներով զբաղվող մարմինների, միջազգային 5 կազմակերպությունների, Եվրախորհրդի և Եվրոպական հանձնաժողովi ներկայացուցիչներ: Հայաստանից հանդիպամնը մասնակցում էր ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Մարիա Ալլահվերդյանը:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Պակիստանում տեղի ունեցած Մետաքսե ճանապարհի տարածաշրջանի աշխատանքային խմբի 4-րդ հանդիպման արդյունքները, ինչպես նաև  Բուդապեշտյան գործընթացի 2014-20166թթ. ռազմավարությունը: Խոսվեց նաև Բուդապեշտյան գործընթացի շրջանակներում իրականացվելիք նախաձեռնությունների և առաջնահերթությունների մասին: