ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային խմբի նիստ Մոսկվայում

2013-12-09

    

 Ս/թ դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կայացավ 1994թ. հուլիսի 19-ին ստորագրված «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում աշխատող ՌԴ քաղաքացիների և ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանվածության մասին» համաձայնագրի իրագործման նպատակով ստեղծված համատեղ  աշխատանքային  խմբի հերթական 3-րդ  նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էին 5 հարցեր: Համատեղ աշխատանքային խմբի հերթական նիստի արդյունքներով  ստորագրվեց  արձանագրություն:

 Աշխատանքային  խմբի  հայկական  կողմի  ղեկավար,  ՀՀ  տարածքային կառավարման նախարարության  միգրացիոն պետական ծառայության  պետ  Գագիկ Եգանյանը  նույն օրը`  դեկտեմբերի 6-ին, հանդիպումներ  ունեցավ ՌԴ  միգրացիոն դաշնային ծառայության տնօրեն պրն. Կոստանտին Ռոմադանովսկու և նրա տեղակալ պրն. Անատոլի Ֆոմենկոյի հետ: Քննարկումների հիմնական նյութը օտարերկրացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության և իրավա-կիրառական  պրակտիկայի  խստացումներն  էին: