ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային միգրանտների սոցիալական իրավունքների վերաբերյալ սեմինար

2013-11-29

Ս/թ նոյեմբերի 29-ին Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր աշխատանքային միգրանտների սոցիալական իրավունքների փոխադրելիության խնդիրների վերաբերյալ սեմինար-աշխատանքային քննարկում: Սեմինարը վարում էր փորձագետ Իրինա Ռոզկան, ով մասնակից է եղել Ուկրաինայի կողմից աշխատանքային միգրացիայի և աշխտանքային միգրանտների սոցիալական իրավունքների փոխադրելիության շուրջ այլ երկրների հետ միջազգային համաձայնագրերի նախապատրաստման գործընթացներին:

 Սեմինարի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին աշխատանքային միգրացիայի և աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության շուրջ միջազգային համաձայնագրերի կնքման արդի գործնական խնդիրները, համաձայնագրերի կնքման Ուկրաինայի փորձը, աշխատանքի թույլտվության խնդրի միջպետական կարգավորումը:

 Սեմինարին մասնակցում էին ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ զբաղվածության մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: