ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Կլոր սեղան քննարկում

2013-12-03

 Ս/թ դեկտեմբերի 3-ին «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր կլոր սեղան քննարկում «Շրջանառու աշխատանքային միգրացիայի կարգավորման գործընթացում տեղական համայնքների, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի դերակատարումը. նոր հեռանկարներ» խորագրով:

 Կլոր սեղանի ընթացքում ներկայացվեցին միջհամայնքային համագործակցության օրակարգում միգրանտներին աջակցության խնդիրները, ՀՀ մի շարք համայնքների և Իտալիայի Նարդո քաղաքի միջև համագործակցության հեռանկարները, միգրանտներին աջակցության գործում հասարակական կառույցների միջև գործնական համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև շրջանառու աշխատանքային միգրացիայի կազմակերպման գործում մասնավոր ձեռնարկությունների համագործակցության փորձը:  

 Քննարկմանը հրավիրված էին ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման շահագրգիռ մարմինների, արտագնա աշխատանքի կազմակերպման միջնորդական ծառայություններ տրամադրող գործակալությունների, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: