ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Դասընթաց Բուխարեստում

2013-11-22

    

Ս/թ նոյեմբերի 19-21-ը Բուխարեստ քաղաքում անցկացվեց Ապաստանի հարցերով Եվրոպական ուսումնական ծրագրի «Որոշման նախագծի մշակում/ընդունում» մոդուլի ուսուցանողների «Դեմ առ դեմ» դասընթացը, որը եզրափակում է տվյալ մոդուլի մեկամսյա առցանց ուսուցմը: Ուսուցումը կազմակերպվել է ՄԱԿ ՓԳՀ–ի կողմից իրականացվող «Որակի բարձրացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում:

 Դասընթացին մասնակցեցին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետներ Իրինե Հակոբյանը, Ռուզաննա Պետրոսյանը և ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Նաիրա Մարությանը:

 Հանդիպմանը մասնակցում էին նաև 13 ներկայացուցիչ 5 երկրներից` Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Մոլդովայից և Ադրբեջանից: